Ք.Երևան, Աբովյան 34/3
+374 95 518875
info@allergic.am

Էլեկտրոնային սիգարետը ընկճում է իմուն համակարգը

Էլեկտրոնային սիգարետների (և ընդհանրապես ցանկացած ծխելու միջոցի) վնասակարության մասին շատ է խոսվել և այդ փաստն անվիճելի է: Սակայն նոր միջոցների վնասակարությունը համալրվում է նոր հատկանիշներով: Այդ մասին վերջերս հրապարակում եղավ հեղինակավոր Thorax ամսագրում (հղումը տեքստի վերջում): Բիրմինգհեմի համալսարանի մի խումբ մասնագետներ ուսումնասիրելով էլ-սիգարետի գոլորշու ազդեցությունը ալվեոլային (թոքաբշտերում գտնվող) մակրոֆագերի (ԱՄ) վրա: Ընդհանրապես խոսելով էլ-սիգարետների մասին հարկ է նշել, որ դրանք հատկապես տարածվեցին 2010-ից: Հատկանշական է, որ օգտագործողների թվում էին և «ավանդական» ծխողները, և նախկին ծխողները: Փաստացի ագրեսիվ և թյուր մարքետինգի արդյունքում մի ստվար զանգված ևս սկսեց ծխել: Իսկ նոր միջոցները կոչվեցին նիկոտինի առաքման էլեկտրոնային միջոցներ (ՆԱԷՄ): Գովազդը փաստացի ասում էր, որ նոր միջոցներն անվտանգ են և գոլորշու միջոցով միայն նիկոտինն է հասնում օրգանիզմին, զերծ լինելով խեժերից, թերայրման արգասիքներից և այլ վնասակար միջոցներից: Իբր: Ինչպես միշտ, գնորդների մեջ գերակշռեցին երիտասարդներն ու անչափահասները, ովքեր երկար չմտածելով հավատացին գովազդին (չէ որ, այն երբեք չի խաբում) ու սկսեցին պարծենալ մոդայիկ գաջեթի օգտագործումով: ՆԱԷՄ-ների կիրառումից անմիջապես եղան գիտական հրապարակումներ, որոնք վկայում էին դրանց խիստ վտանգավորություն մասին, սակայն գովազդի ձայյնը միշտ ավելի լսելի է: Բոլորովին վերջերս Հայաստանում մեծ շուքով մեկնարկեց նմանատիպ մեկ այլ միջոցի` iqos-ի վաճառքը, որի խիստ վնասակարությունը ևս արդեն ապացուցված էր: Ըստ էության առաջին իսկ քայլը` թանկարժեք սարքի գնումն արդեն առաջին հարվածն է հասցնում թե գնորդին, թե պետությանը, որի տարածքից հանում է հսկայական հասույթը, փոխարենը ներմուծելով քաղցկեղածին նյութեր:
Անդրադառնալով հետազոտությանը, նշենք որ համեմատվել են նիկոտին պարունակող և ոչ նիկոտինային գոլորշիների ազդեցությունը ԱՄ (ալվեոլային մակրոֆագ) վրա: Նրանց կենսունակությանը, ապոպտոզի, միջնորդանյութերի արտազատման, բակտերիաների կլանման (ֆագոցիտոզ) և այլ հատկանիշներ: Գոլորշիների տոքսիկ ազդեցության չափաբաժինը էականորեն ցածր է եղել ՆԱԷՄ հեղուկների չափաբաժնից: Սա բերում է թոքային հյուսվածքում պաշտպանիչ բջիջների մահվան արագացմանը: Գոլորշիները նաև մեծացնում են պրոբորբոքային միջնորդանյութերի արտադրությունը ԱՄ-ի կողմից, ինչը բավական վատ է ճնշվում ստանդարտ հակաբորբոքային միջոցներով: Վերջնական արդյունքը դառնում է խրոնիկ բորբոքված բրոնխները, հազը և բակտերիալ ինֆեկցիաները:

Օրիգինալ հոդված

Comments

comments

 Developed by Narek Yazeryan